01:46  ,  15 հունվարի, 2025

«Ատալանտան» ու «Յուվենտուսը» խաղացին ոչ ոքի (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 19-րդ տուրից տեղափոխված խաղում «Ատալանտան» Բերգամոյում մրցեց Թուրինի «Յուվենտուսի» հետ։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1:1:

54-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց «Յուվենտուսի» ֆրանսիացի պաշտպան Պիեր Կալյուլյուն։ 78-րդ րոպեին պատասխան գոլը խփեց իտալացի հարձակվող Մատեո Ռետեգին։

«Ատալանտան» 43 միավորով երրորդն է, «Յուվենտուսը» 5-րդ տեղում է՝ 34 միավոր։

Իտալիայի առաջնություն, 19-րդ տուր

«Ատալանտա» - «Յուվենտուս»՝ 1:1 (տեսանյութ)

Մատեո Ռետեգի, 78 - Պիեր Կալյուլյու, 54

Standings provided by Sofascore

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում