01:38  ,  15 հունվարի, 2025

«Բայերի» հաղթանակը (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 17-րդ տուրում չեմպիոն «Բայերը» Լեւերկուզենում ընդունեց «Մայնցին»։ Իսպանացի Խաբի Ալոնսոյի գլխավորած թիմն առավելության հասավ 1:0 հաշվով։

Միակ գոլը խփեց իսպանացի պաշտպան Ալեխանդրո Գրիմալդոն։

«Բայերը» 38 միավորով երկրորդն է եւ 1 միավոր է հետ առաջատար «Բավարիայից», որը 1 հանդիպում քիչ է անցկացրել։ «Մայնցը» 5-րդն է՝ 28 միավոր։

Գերմանիայի առաջնություն, 17-րդ տուր

«Բայեր» - «Մայնց»՝ 1:0 (տեսանյութ)

Ալեխանդրո Գրիմալդո, 48

Standings provided by Sofascore

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում