22:51  ,  30 նոյեմբերի, 2012

«Շախտյորը» հաղթեց. Մխիթարյանը` գոլի հեղինակ

Ուկրաինայի առաջնության 18-րդ տուրում առաջատար «Շախտյորը» հյուրընկալվեց «Մրիվբասին»: Հանդիպումն ավարտվեց դոնեցկյան ակումբի հաղթանակով` 2:0:

Հանդիպման 29-րդ րոպեին հաշիվը բացեց Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը` խփելով իր 18-րդ գնդակն ընթացիկ առաջնությունում: Երկրորդ գոլը խփեց Ալեքս Տեյշեյրան: Այս խաղում յուրաքանչյուր թիմից խաղադաշտից հեռացվեցին մեկական ֆուտբոլիստ:

Այս հաղթանակից հետո «Շախտյորն» ունի 51 միավոր եւ 14 միավորով գերազանցում է Կիեւի «Դինամոյին» եւ «Դնեպրին»:

Ուկրաինայի առաջնություն. 18-րդ տուր

«Կրիվբաս»  - «Շախտյոր»` 0:2

Հենրիխ Մխիթարյան, 29, Ալեքս Տեյշեյրա, 47

Հեռացում` Ալեքսեյ Անտոնով, 69 – Ֆերնանդինյո, 52

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում