01:37  ,  13 հունվարի, 2025

«Նապոլին» պարտության մատնեց «Վերոնային» եւ առաջին տեղում է (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 20-րդ տուրում «Նապոլին» տանը մրցեց «Վերոնայի» հետ։ Իտալացի Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմը հաղթեց 2:0 հաշվով։

5-րդ րոպեին սեփական դարպասը գրավեց հյուրերի իտալացի դարպասապահ Լորենցո Մոնտիպոն։ 61-րդ րոպեին նեապոլյան թիմի առավելությունը կրկնապատկեց կամերունցի կիսապաշտպան Անդրե Զամբո Անգիսան։

«Նապոլին» 47 միավորով առաջատարն է, «Վերոնան» 17-րդն է՝ 19 միավոր։

Իտալիայի առաջնություն, 20-րդ տուր

«Նապոլի» - «Վերոնա»՝ 2:0 (տեսանյութ)

Լորենցո Մոնտիպո, 5, ինքնագոլ, Անդրե Զամբո Անգիսա, 61

Standings provided by Sofascore

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news