18:30  ,  30 դեկտեմբերի, 2024

ATP-250․ Կարեն Խաչանովն ու Անդրեյ Ռուբլյովը դուրս եկան 1/4 եզրափակիչ զուգախաղում

Հոնկոնգում անցկացվող թենիսի ATP-250 շարքի մրցաշարում ռուսաստանցիներ Կարեն Խաչանովն ու Անդրեյ Ռուբլյովը դուրս եկան զուգախաղի քառորդ եզրափակիչ։

Առաջին շրջանում նրանք 6:1, 6:4 հաշվով պարտության մատնեցին Ժի Սուն Նամին (Հարավային Կորեա) եւ Քոուլման Վոնգ (Հոնկգոն)։ Մրցախաղը տեւեց 54 րոպե։

Կիսաեզրափակիչի ուղեգրի համար Ռուբլյովն ու Խաչանովը կմրցեն Յուկի Բհամբրիի (Հնդկաստան) եւ Ալբանո Օլիվետիի (Ֆրանսիա)։

Մենախաղում աշխարհի 19-րդ ռակետ Կարեն Խաչանովը պայքարը կսկսի երկրորդ շրջանից։ Նրա մրցակիցը կլինի աշխարհի 56-րդ ռակետ, կանադացի Դենիս Շապովալովի եւ աշխարհի 106-րդ ռակետ, ճապոնացի Կեյ Նիսիկորիի դիմակայության հաղթողը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English

  • Related News