21:58  ,  26 դեկտեմբերի, 2024

Կարեն Խաչանով․ Կհանդիպենք Հոնկոնգում

Աշխարհի 19-րդ ռակետ, ռուսաստանցի օլիմպիական փոխչեմպիոն Կարեն Խաչանովը նոր մրցաշրջանը կսկսի Հոնկոնգի ATP-250 մրցաշարից, որը կանցկացվի դեկտեմբերի 30-ից հունվարի 5-ը։

Հայ թենիսիստը սոցիալական ցանցերում լուսանկար է հրապարակել օդանավից՝ գրառելով․ «Կհանդիպենք Հոնկոնգում»։

28-ամյա Կարեն Խաչանովն ավարտվող տարում հաղթել է ATP շարքի երկու մրցաշարում՝ Ալմաթիում (Ղազախստան, ATP-250)  եւ Դոհայում (Կատար, ATP-250)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English

  • Related News