09:36  ,  26 դեկտեմբերի, 2024

2024թ․ Գերմանիայի Բունդեսլիգայի խորհրդանշական հավաքականը

Sofascore վիճակագրական կայքը ներկայացրել է 2024թ․ Գերմանիայի Բունդեսլիգայի խորհրդանշական հավաքականը՝ ընդգրկելով ըստ դիրքերի ամենաբարձր միջին գնահատական ունեցած խաղացողներին։

Դարպասապահ․ Ֆրեդերիկ Ռյոնով («Ունիոն Բեռլին», 7,29)։

Պաշտպաններ․ Ալեխանդրո Գրիմալդո («Բայեր», 7,68), Նիկո Շլոտերբեկ («Բորուսիա Դորտմունդ», 7,36), Վիլի Օրբան («ՌԲ Լայպցիգ», 7,18), Յոզուա Կիմիխ («Բավարիա», 7,68)։

Կիսապաշտպաններ․ Գրանիտ Ջակա («Բայեր», 7,59), Նադիմ Ամիրի («Բայեր»/«Մայնց», 7,39), Ջամալ Մուսիալա («Բավարիա», 7,78), Ֆլորիան Վիրց («Բայեր», 7,82)։

Հարձակվողներ․ Հարի Քեյն («Բավարիա», 7,74), Օմար Մարմուշ («Այնտրախտ Ֆրանկֆուրտ», 7,72)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News