01:38  ,  24 դեկտեմբերի, 2024

«Ինտերի» հաղթանակը (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 17-րդ տուրի խաղում չեմպիոն «Ինտերը» Միլանում մրցեց «Կոմոյի» հետ։ Իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը հաղթեց 2:0 հաշվով։

48-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց բրազիլացի կիսապաշտպան Կառլոս Աուգուստոն։ Ավելացված երկրորդ րոպեին դաշտի տերերի առավելությունը կրկնապատկեց ֆրանսիացի հարձակվող Մարկուս Տյուրամը։

Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը միլանյան թիմի մեկնարկային կազմում էր եւ փոխարինվեց 89-րդ րոպեին։

«Ինտերը» 16 խաղից հետո 37 միավորով երրորդն է, «Կոմոն» 16-րդն է՝ 15 միավոր։

Իտալիայի առաջնություն, 17-րդ տուր

«Ինտեր» - «Կոմո»՝ 2:0 

Կառլոս Աուգուստո, 48, Մարկուս Տյուրամ, 90+2

Standings provided by Sofascore

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում