23:31  ,  23 դեկտեմբերի, 2024

«Ֆիորենտինան» տանը պարտվեց «Ուդինեզեին» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 17-րդ տուրում «Ֆիորենտինան» ընդունեց «Ուդինեզեին», որը հասավ կամային հաղթանակի՝ 2:1:

8-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց «Ֆիորենտինայի» իտալացի հարձակվող Մոյզե Քինը։ Երկրորդ խաղակեսում հյուրերի գոլերը խփեցին իտալացի հարձակվող Լորենցո Լուկան ու ֆրանսիացի հարձակվող Ֆլորիան Տովենը։

«Ֆիորենտինան» 31 միավորով 5-րդն է, «Ուդինեզեն» 9-րդն է՝ 23 միավոր։

Իտալիայի առաջնություն, 17-րդ տուր

«Ֆիորենտինա» - «Ուդինեզե»՝ 1:2 

Մոյզե Քին, 8, 11մ - Լորենցո Լուկա, 49, Ֆլորիան Տովեն, 57

Standings provided by Sofascore

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English