Իսպանիայի առաջնության 18-րդ տուրում չեմպիոն «Ռեալը» տանը մրցեց «Սեւիլիայի» հետ։ Իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմն առավելության հասավ 4:2 հաշվով։
10-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն։ 20-րդ րոպեին դաշտի տերերի առավելությունը կրկնապատկեց ուրուգվայցի կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն։ 34-րդ րոպեին «Ռեալի» երրորդ գոլը խփեց բրազիլացի հարձակվող Ռոդրիգոն։ 1 րոպե անց հյուրերից հաշիվը տարբերությունը կրճատեց իսպանացի հարձակվող Իսաակ Ռոմերոն։ 53-րդ րոպեին հաշիվը 4:1 դարձրեց իսպանացի կիսապաշտպան Բրաիմ Դիասը։ 86-րդ րոպեին «Սեւիլիայի» երկրորդ գոլը խփեց բելգիացի հարձակվող Դոդի Լուկեբակիոն։
«Ռեալը» 40 միավորով երկրորդն է եւ առաջատար «Աթլետիկոյից» հետ է 1 միավոր։ «Սեւիլիան» 12-րդն է՝ 22 միավոր։
Իսպանիայի առաջնություն, 18-րդ տուր
«Ռեալ Մադրիդ» - «Սեւիլիա»՝ 4:2 (տեսանյութ)
Կիլիան Մբապե, 10, Ֆեդերիկո Վալվերդե, 20, Ռոդրիգո, 34, Բրաիմ Դիաս, 53 - Իսաակ Ռոմերո, 35, Դոդի Լուկեբակիո, 86
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

21:43 , 15 նոյեմբերի 
21:14 , 15 նոյեմբերի
19:51 , 15 նոյեմբերի
18:50 , 15 նոյեմբերի
16:45 , 15 նոյեմբերի
13:51 , 15 նոյեմբերի
09:07 , 15 նոյեմբերի 
01:40 , 15 նոյեմբերի 
23:45 , 14 նոյեմբերի 
23:29 , 14 նոյեմբերի