01:59  ,  16 դեկտեմբերի, 2024

«Բարսելոնայի» սենսացիոն պարտությունը (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 17-րդ տուրում փոխչեմպիոն «Բարսելոնան» սեփական խաղադաշտում մրցեց «Լեգանեսի» հետ։ Գերմանացի Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմը պարտություն կրեց նվազագույն հաշվով։

Արդեն չորրորդ րոպեին «Լեգանեսի» գոլը խփեց իսպանացի պաշտպան Սերխիո Գոնսալեսը։

«Բարսելոնան» 38 միավորով առաջին տեղում է։ Նույնքան միավոր ունի երկրորդ տեղում գտնվող Մադրիդի «Աթլետիկը»։ «Լեգանեսը» 15-րդն է՝ 18 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 17-րդ տուր

«Բարսելոնա» - «Լեգանես»՝ 0:1 

Սերխիո Գոնսալես, 4

Standings provided by Sofascore

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում