Գերմանիայի առաջնության 14-րդ տուրում առաջատար «Բավարիան» հյուրընկալվեց «Մայնցին» եւ պարտվեց 1:2 հաշվով։
Դաշտի տերերից դուբլի հեղինակ դարձավ հարավկորեացի կիսապաշտպան Լի Ջե Սոնը։ «Բավարիայի» գոլը խփեց գերմանացի հարձակվող Լերոյ Զանեն։
«Բավարիան» 33 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Մայնցը» 22 միավորով 6-րդն է։
Չեմպիոն «Բայերը» 2:0 հաշվով հաղթեց «Աուգսբուրգին»։ Իսպանացի Խաբի Ալոնսոյի գլխավորած թիմից աչքի ընկան ֆրանսիացի հարձակվող Մարտեն Տերիեն եւ գերմանացի կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը։
«Բայերը» 29 միավորով երկրորդն է։ «Աուգսբուրգը» 13-րդն է՝ 16 միավոր։
Գերմանիայի առաջնություն, 14-րդ տուր
«Մայնց» - «Բավարիա»՝ 2:1 (տեսանյութ)
Լի Ջե Սոն, 41, 60 - Լերոյ Զանե, 87
«Աուգսբուրգ» - «Բայեր»՝ 0:2 (տեսանյութ)
Մարտեն Տերիե, 14, Ֆլորիան Վիրց, 40
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
09:03 , 6 հոկտեմբերի
00:48 , 6 հոկտեմբերի
00:37 , 6 հոկտեմբերի
23:35 , 5 հոկտեմբերի
23:11 , 5 հոկտեմբերի
22:11 , 5 հոկտեմբերի
21:52 , 5 հոկտեմբերի
21:03 , 5 հոկտեմբերի
20:25 , 5 հոկտեմբերի
20:17 , 5 հոկտեմբերի