13:55  ,  10 դեկտեմբերի, 2024

Կարեն Խաչանով․ Մեկ մրցաշրջանում 40 դոպինգ-թեստ եմ հանձնել

Աշխարհի 19-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովը խոսել է թենիսում դոպինգ-վերահսկողության խստացման մասին։

«Հիմա մենք տեսնում ենք, որ թենիսում զգալիորեն ավելացել են դոպինգի հետ կապված ստուգումներն ու գործերը։ Ինձ մեկ-երկու տարի առավելագույն քանակի էին ստուգում։ Մեկ մցաշրջանում 40 դոպինգ-թեստ եմ հանձնել։

Ինձ շատ էր նյարդայնացնում այդ ամենը։ Գրեթե ամեն շաբաթ ստուգում էին։ Պատահում էր՝ մեկ մրցաշարի ընթացքում մի քանի անգամ ստուգում էին։ Բայց ես արդեն սովորել եմ այդ ամենին, մասնագիտության մաս է դարձել»,- Կարեն Խաչանովի խոսքը մեջբերում է tass.ru-ն։

Կարեն Խաչանովն այժմ արձակուրդում է եւ նոր մրցաշրջանը կսկսի դեկտեմբերի 30-ին Հոնկոնգի ATP-250 մրցաշարում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News