Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի եռակի չեմպիոն Հովհաննես Բաչկովը (63,5 կգ) 6-րդ հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում։
Դուբայում անցկացված պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյում Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրը մենամարտեց Տանզանիայի ներկայացուցիչ Սվահիբու Ռամազանի հետ եւ հաղթել է տեխնիկական նոկաուտով: 5-րդ ռաունդում ռինգի մրցավարը կանգնեցրել է մենամարտը եւ հաղթանակը շնորհվել է Հովհաննես Բաչկովին:
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի ավագը տեւական դադար էր վերցրելու մարզական կարեիրայում եւ չէր մասնակցում մրցաշարերի: Հավաքականի կազմում նա իր ցանկությամբ հրաժարվել էր մասնակցել Փարիզի Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարին, ապա ձեռքերի երկու վիրահատություն տարել: Պրոֆեսիոնալ ռինգում նախորդ մենամարտն անցկացրել էր 2023 թ. ապրիլի 14-ին Լոնդոնում, որտեղ նոկաուտով հաղթել էր վենեսուելացի Խոսե Մունյոսին:
Հովհաննես Բաչկովը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 6 մենամարտ եւ տարել նույնքան հաղթանակ: Հայաստանի հավաքականում մրցելույթներն ավարտելու մասին գյումրեցի բռնցքամարտիկը դեռ չի հայտարարել, բայց 2023 թ. աշխարհի առաջնությունից հետո մրցաշարերի չի մասնակցում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
12:26 , 5 հոկտեմբերի
12:02 , 5 հոկտեմբերի
11:44 , 5 հոկտեմբերի
11:03 , 5 հոկտեմբերի 
10:29 , 5 հոկտեմբերի
10:02 , 5 հոկտեմբերի
09:36 , 5 հոկտեմբերի
09:07 , 5 հոկտեմբերի
00:43 , 5 հոկտեմբերի 
22:44 , 4 հոկտեմբերի