02:03  ,  9 դեկտեմբերի, 2024

«Աթլետիկոն» հաղթեց «Սեւիլիային»՝ 4:3 (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 16-րդ տուրում Մադրիդի «Աթլետիկոն» ընդունեց «Սեւիլիային»։

Արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմը հաղթեց 4:3 հաշվով։

Դաշտի տերերից դուբլի հեղինակ դարձավ ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը։ Աչքի ընկան նաեւ արգնետինացի կիսապաշտպան Ռոդրիգո Դե Պաուլը եւ բրազիլացի կիսապաշտպան Սամուել Լինոն։

«Աթլետիկոն» 35 միավորով երրորդն է եւ 1 միավոր է հետ երկրորդ տեղում գտնվող «Ռեալին»։ Առաջատարը «Բարսելոնան» է՝ 38 միավոր։ «Սեւիլիան» ունի 19 միավոր եւ 13-րդն է։

Իսպանիայի առաջնություն, 16-րդ տուր

«Աթլետիկո Մադրիդ» - «Սեւիլիա»՝ 4:3 (տեսանյութ)

Ռոդրիգո Դե Պաուլ, 10, Անտուան Գրիզման, 62, 90+4, Սամուել Լինո, 80 - Դոդի Լուկեբակիո, 12, Իսաակ Ռոմերո, 32, Խուանլու Սանչես,  57

Standings provided by Sofascore

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English