20:30  ,  7 դեկտեմբերի, 2024

«Բավարիայի» եւ «Բայերի» հաղթանակները (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 13-րդ տուրում Մյունխենի «Բավարիան» տանը 4:2 հաշվով առավելության հասավ «Հայդենհայմի» նկատմամբ եւ 33 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

Երկրորդ տեղում է 27 միավոր վաստակած «Այնտրախտ Ֆրանկֆուրտը», որը 2:2 հաշվով ոչ ոքի խաղաց «Աուգսբուրգի» հետ։

Չեմպիոն «Բայերը» Լեւերկուզենում 2:1 հաշվով պարտության մատնեց «Սանկտ Պաուլիին» եւ 26 միավորով երրորդն է։

Գերմանիայի առաջնություն, 13-րդ տուր

«Բավարիա» - «Հայդենհայմ»՝ 4:2 (տեսանյութ)

Դեո Ուպամեկանո, 18, Ջամալ Մուսիալա, 56, 90+1, Լեոն Գորեցկա, 84 - Մատիաս Հոնսակ, 50, Նիկլաս Դորշ, 86

«Բայեր» - «Սանկտ Պաուլի»՝ 2:1 (տեսանյութ)

Ֆլորիան Վիրց, 6, Ժոնատան Տա, 21 - Մորգան Գիլավոգի, 84

«Այնտրախտ Ֆրանկֆուրտ» - «Աուգսբուրգ»՝ 2:2

Ուգո Էկիտիկե, 55, Ջան Ուզուն, 74 - Ֆիլիպ Տից, 61, Սամուել Էսենդ, 71

«Հոլշտայն Կիլ» - «ՌԲ Լայպցիգ»՝ 0:2

Բենիամին Շեշկո, 27, Անդրե Սիլվա, 69, 11մ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում