23:52  ,  3 դեկտեմբերի, 2024

«Բարսելոնայի» հաղթանակը՝ 5:1 (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 19-րդ տուրից տեղափոխված խաղում փոխչեմպիոն «Բարսելոնան» հյուրընկալվեց «Մալյորկային»։ Գերմանացի Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմը հասավ հաղթանակի՝ 5:1:

Կատալոնական թիմից դուբլի հեղինակ դարձավ բրազիլացի հարձակվող Ռաֆինյան։ Աչքի ընկան նաեւ հոլանդացի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը եւ իսպանացի հարձակվող Պաու Վիկտորը։

«Բարսելոնան» 37 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Երկու հանդիպում քիչ անցկացրած «Ռեալը» 33 միավորով երկրորդն է։ «Մալյորկան» 6-րդն է՝ 24 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 19-րդ տուր

«Մալյորկա» - «Բարսելոնա»՝ 1:5 (տեսանյութ)

Վեդատ Մուրիկի, 43 - Ֆերան Տորես, 12, Ռաֆինյա, 56, 11մ, 74, Ֆրենկի դե Յոնգ, 79, Պաու Վիկտոր, 84

Standings provided by Sofascore

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում