21:19  ,  1 դեկտեմբերի, 2024

«Ռեալին» հաղթանակ բերեցին Բելինգեմի եւ Մբապեի գոլերը (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 15-րդ տուրում Մադրիդի «Ռեալն» ընդունեց «Խետաֆեին»։ Իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը հաղթեց 2:0 հաշվով։

30-րդ րոպեին հանդիպման հաշիվը 11-մետրանոցից բացեց անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը։ 8 րոպե անց նրա փոխանցումից հետո «Ռեալի» առավելությունը կրկնապատկեց ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն։

Արքայական թիմը 14 խաղից հետո 33 միավորով երկրորդն է եւ առաջատար «Բարսելոնայից» (15 խաղ) հետ է 1 միավոր։ «Խետաֆեն» 17-րդն է՝ 13 միավոր։  

Իսպանիայի առաջնություն, 15-րդ տուր

«Ռեալ Մադրիդ» - «Խետաֆե»՝ 2:0 (տեսանյութ)

Ջուդ Բելինգեմ, 30, 11մ, Կիլիան Մբապե, 38

Standings provided by Sofascore

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում