23:26  ,  30 նոյեմբերի, 2024

«Բավարիան» խուսափեց պարտությունից Դորտմունդում (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 12-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» ընդունեց Մյունխենի «Բավարիային» եւ բաց թողեց հաղթանակը վերջին րոպեներին։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1:1:

27-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց «Բորուսիայի» անգլիացի հարձակվող Ջեյմի Բայնո-Գիտենսը։ 85-րդ րոպեին պատասխան գոլը խփեց գերմանացի կիսապաշտպան Ջամալ Մուսիալան։

«Բավարիան» 30 միավորով առաջատարն է։ «Բորուսիան» 5-րդն է՝ 20 միավոր։

Գերմանիայի առաջնություն, 12-րդ տուր

«Բորուսիա Դորտմունդ» - «Բավարիա»՝ 1:1 (տեսանյութ)

Ջեյմի Բայնո-Գիտենս, 27 - Ջամալ Մուսիալա, 85

Standings provided by Sofascore

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում