22:44  ,  17 նոյեմբերի, 2024

ATP Finals. Յանիկ Սիները նվաճեց տիտղոսը

Աշխարհի առաջին ռակետ Յանիկ Սիները նվաճեց Թուրինում (Իտալիա) անցկացվող Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) տարվա ամփոփիչ առաջնության տիտղոսը։

Եզրափակիչում իտալացի թենիսիստը 6:4, 6:4 հաշվով առավելության հասավ աշխարհի 5-րդ ռակետ, ամերիկացի Թեյլոր Ֆրիցին։ Պայքարը տեւեց 1 ժամ եւ 24 րոպե։

ATP Finals-ի մրցանակային հիմնադրամը 15,250 միլիոն դոլար էր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News

  • Latest news