09:45  ,  11 նոյեմբերի, 2024

ATP Finals. Աշխարհի առաջին ռակետի հաղթական մեկնարկը (տեսանյութ)

Աշխարհի առաջին ռակետ Յանիկ Սիները հաղթականով մեկնարկեց Թուրինում (Իտալիա) անցկացվող Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) տարվա ամփոփիչ մրցաշարում։ Խմբային փուլի առաջին խաղում իտալացի թենիսիստը 6:3, 6:4 հաշվով պարտության մատնեց աշխարհի 8-րդ ռակետ, ավստրալացի Ալեքս դե Մինորին։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 23 րոպե։

Երկրորդ տուրում Յանիկ Սիները կմրցի աշխարհի 6-րդ ռակետ, ամերիկացի Թեյլոր Ֆրիցի հետ։ Ալեքս Դե Մինորի մրցակիցը կլինի աշխարհի չորրորդ ռակետ, ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդեւը։ Առաջին տուրում Ֆրիցը Մեդվեդեւին հաղթել էր 6:4, 6:3 հաշվով։

ATP Finals-ի մրցանակային հիմնադրամը 15,250 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English

  • Related News