Իսպանիայի առաջնության 13-րդ տուրում առաջատար «Բարսելոնան» հյուրընկալվեց «Ռեալ Սոսիեդադին» եւ պարտություն կրեց 0:1 հաշվով։
Միակ գոլը 33-րդ րոպեին խփեց հոլանդացի հարձակվող Շերալդո Բեքերը։
«Բարսելոնան» 33 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 6 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող չեմպիոն «Ռեալից», որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել։ «Ռեալ Սոսիեդադը» 8-րդն է՝ 18 միավոր։
Իսպանիայի առաջնություն, 13-րդ տուր
«Ռեալ Սոսիեդադ» - «Բարսելոնա»՝ 1:0 (տեսանյութ)
Շերալդո Բեքեր, 33
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

21:43 , 15 նոյեմբերի 
21:14 , 15 նոյեմբերի
19:51 , 15 նոյեմբերի
18:50 , 15 նոյեմբերի
16:45 , 15 նոյեմբերի
13:51 , 15 նոյեմբերի
09:07 , 15 նոյեմբերի 
01:40 , 15 նոյեմբերի 
23:45 , 14 նոյեմբերի 
23:29 , 14 նոյեմբերի