20:32  ,  9 նոյեմբերի, 2024

Մուսիալայի գոլը հաղթանակ բերեց «Բավարիային» (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 10-րդ տուրում Մյունխենի «Բավարիան» հյուրընկալվեց «Սանկտ Պաուլիին» եւ առավելության հասավ նվազագույն հաշվով (տեսանյութ)։ Միակ գոլը 22-րդ րոպեին խփեց գերմանացի կիսապաշտպան Ջամալ Մուսիալան։

«Բավարիան» 26 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Սանկտ Պաուլին» 15-րդն է՝ 8 միավոր։

Չեմպիոն «Բայերը» հյուրընկալվեց «Բոխումին» եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 1:1 (տեսանյութ)։

Իսպանացի Խաբի Ալոնսոյի գլխավորած թիմը 17 միավորով չորրորդն է, «Բոխումը» վերջինն է՝ 2 միավոր։

Դորտմունդի «Բորուսիան» մրցակցի խաղադաշտում 1:3 հաշվով պարտվեց «Մայնցին»։

«Բորուսիան» 16 միավորով 7-րդն է, «Մայնցը» 11-րդ տեղում է՝ 13 միավոր։

Standings provided by Sofascore

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում