01:16  ,  1 նոյեմբերի, 2024

«Մասթերս»․ Ալկարասը դուրս մնաց պայքարից (տեսանյութ)

Աշխարհի երկրորդ ռակետ Կառլոս Ալկարասը չկարողացավ դուրս գալ Փարիզի «Մասթերսի» քառորդ եզրափակիչ։

Իսպանացի թենիսիստը երրորդ շրջանում 1:6, 6:3, 5:7 հաշվով պարտվեց աշխարհի 18-րդ ռակետ, ֆրանսիացի Ուգո Ումբերին։ Պայքարը տեւեց 2 ժամ եւ 19 րոպե։

Կիսաեզրափակիչի ուղեգրի համար Ումբերը կմրցի աշխարհի 28-րդ ռակետ, ավստրալացի Ջորդան Թոմփսոնի հետ։

Փարիզի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 5,9 միլիոն եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English

  • Related News