Իտալիայի առաջնության 9-րդ տուրում չեմպիոն «Ինտերը» Միլանում մրցեց Թուրինի «Յուվենտուսի» հետ։ Գրանցվեց ոչ ոքի՝ 4:4:
Իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմից դուբլի հեղինակ դարձավ լեհ կիսապաշտպան Պյոտր Զելինսկին։ Աչքի ընկան նաեւ Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ու հոլանդացի կիսապաշտպան Դենզել Դյումֆրիսը։
«Յուվենտուսի» գոլերը խփեցին սերբ հարձակվող Դուշան Վլահովիչը, ամերիկացի հարձակվող Թիմոտի Վեան եւ թուրք հարձակվող Քենան Յիլդիզը, որը փոխարինման դուրս եկավ 62-րդ րոպեին եւ դարձավ դուբլի հեղինակ։
«Ինտերը» 18 միավորով երկրորդն է եւ առաջատար «Նապոլիից» հետ է 4 միավոր։ «Յուվենտուսը» երրորդն է՝ 17 միավոր։
Իտալիայի առաջնություն, 9-րդ տուր
«Ինտեր» - «Յուվենտուս»՝ 4:4
Պյոտր Զելինսկի, 15, 11մ, 37, 11մ, Հենրիխ Մխիթարյան, 35, Դենզել Դյումֆրիս, 53 - Դուշան Վլահովիչ, 20, Թիմոտի Վեա, 26, Քենան Յիլդիզ, 72, 82
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
10:33 , 1 հոկտեմբերի 
10:14 , 1 հոկտեմբերի
09:52 , 1 հոկտեմբերի
09:06 , 1 հոկտեմբերի
23:10 , 30 սեպտեմբերի 
22:42 , 30 սեպտեմբերի
22:03 , 30 սեպտեմբերի
21:02 , 30 սեպտեմբերի
20:28 , 30 սեպտեմբերի
20:13 , 30 սեպտեմբերի