19:35  ,  26 հոկտեմբերի, 2024

«ՌԲ Լայպցիգը» հաղթեց «Ֆրայբուրգին» եւ գլխավորեց մրցաշարային աղյուսակը (տեսանյութ)

Ֆուտբոլի Գերմանիայի Բունդեսլիգայի առաջնության 8-րդ տուրում «ՌԲ Լայպցիգը» տանը մրցեց «Ֆրայբուրգի» հետ եւ հաղթեց 3:1 հաշվով (տեսանյութ)։

«ՌԲ Լայպցիգը» 20 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 3 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող Մյունխենի «Բավարիայից», որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել։ «Ֆրայբուրգը» երրորդն է՝ 15 միավոր։

Դորտմունդի «Բորուսիան» հյուրընկալվեց «Աուգսբուրգին» եւ պարտություն կրեց 1:2 հաշվով (տեսանյութ)։

«Բորուսիան» 13 միավորով 7-րդն է, «Աուգսբուրգը» 11-րդն է՝ 10 միավոր։

Standings provided by Sofascore

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում