22:23  ,  19 հոկտեմբերի, 2024

«Բավարիան» խնդիրներ չունեցավ՝ 4:0, Քեյնի հեթ-տրիկը (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 7-րդ տուրում «Բավարիան» Մյունխենում ընդունեց «Շտուտգարտին»։

Բելգիացի Վենսան Կոմպանիի գլխավորած թիմը հաղթեց 4:0 հաշվով։

Հեթ-տրիկի հեղինակ դարձավ անգլիացի հարձակվող Հարի Քեյնը։ Աչքի ընկավ նաեւ ֆրանսիացի հարձակվող Քինգսլի Քոմանը։

«Բավարիան» 17 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Նույնքան միավոր ունի նաեւ երկրորդ տեղում գտնվող «ՌԲ Լայպցիգը»։ «Շտուտգարտը» 9-րդն է՝ 9 միավոր։

Գերմանիայի առաջնություն, 7-րդ տուր

«Բավարիա» - «Շտուտգարտ»՝ 4:0 (տեսանյութ)

Հարի Քեյն, 57, 60, 80, Քինգսլի Քոման, 89

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում