23:27  ,  17 հոկտեմբերի, 2024

Six Kings Slam․ Սիները հաղթեց Ջոկովիչին եւ դուրս եկավ եզրափակիչ (տեսանյութ)

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիյադում անցկացվող թենիսի Six Kings Slam ցուցադրական մրցաշարի կիսաեզրափակիչում աշխարհի առաջին ռակետ, իտալացի Յանիկ Սիները մրցեց աշխարհի չորրորդ ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչի հետ եւ առավելության հասավ 6:2, 6:7 (0:7), 6:4 հաշվով։ Պայքարը տեւեց 2 ժամ եւ 27 րոպե։

Եզրափակիչի մյուս ուղեգրի համար կպայքարեն աշխարհի երկրորդ ռակետ, իսպանացի Կառլոս Ալկարասն ու աշխարհի նախկին առաջին ռակետ, իսպանացի Ռաֆայել Նադալը։

Six Kings Slam-ի մրցանակային հիմնադրամը 13,5 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English

  • Related News