15:35  ,  17 հոկտեմբերի, 2024

ATP-250․ Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/4 եզրափակիչ

Աշխարհի 26-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովը դուրս եկավ Ալմաթիում (Ղազախստան) անցկացվող ATP-250 մրցաշարի քառորդ եզրափակիչ։

Հայ թենիսիստը պայքարը սկսեց երկրորդ շրջանից եւ 7:6 (7:2), 7:6 (7:3) հաշվով պարտության մատնեց աշխարհի 116-րդ ռակետ, Ֆինլանդիայի ներկայացուցիչ Օտտո Վիրտանենին։ Պայքարը տեւեց 1 ժամ եւ 38 րոպե։

1/4 եզրափակիչում Կարեն Խաչանովի մրցակիցը կլինի աշխարհի 213-րդ ռակետ, Ղազախստանի ներկայացուցիչ Բեյբիտ Ժուկաեւը։

Ալմաթիի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 1 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News