00:23  ,  17 հոկտեմբերի, 2024

Six Kings Slam․ Սիներն ուժեղ էր Մեդվեդեւից, Ալկարասը՝ Ռունեից (տեսանյութ)

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիյադում անցկացվող թենիսի Six Kings Slam ցուցադրական մրցաշարի քառորդ եզրափակիչում աշխարհի առաջին ռակետ, իտալացի Յանիկ Սիները 6:0, 6:3 հաշվով պարտության մատնեց աշխարհի 5-րդ ռակետ, ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդեւին։

Կիսաեզրափակիչում Յանիկ Սիների մրցակիցը կլինի աշխարհի չորրորդ ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչը, որը պայքարը կսկսի կիսաեզրափակիչից։

Եզրափակիչի մյուս ուղեգրի համար կպայքարեն աշխարհի երկրորդ ռակետ, իսպանացի Կառլոս Ալկարասն ու աշխարհի նախկին առաջին ռակետ, իսպանացի Ռաֆայել Նադալը, որը նույնպես պայքարը կսկսի կիսաեզրափակիչից։

Ալկարասը քառորդ եզրափակիչում 6:4, 6:2 հաշվով պարտության է մատնել աշխարհի 14-րդ ռակետ, դանիացի Հոլգեր Ռունեին։

Six Kings Slam-ի մրցանակային հիմնադրամը 13,5 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English

  • Related News

  • Latest news