00:35  ,  11 հոկտեմբերի, 2024

Հայաստանի հավաքականը վերջին վայրկյաններին խուսափեց պարտությունից Ֆարերյան կղզիների հետ խաղում՝ 2:2 (տեսանյութ)

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի երրորդ տուրում Տորսհավնում հյուրընկալվեց Ֆարերյան կղզիների թիմին եւ պարտությունից խուսափեց վերջին վայրկյաններին: Գրանցվեց ոչ ոքի՝ 2:2 հաշվով։

37-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Տորսհավնի «Բ36» թիմի պաշտպան Յան Բենյամինսենը։

44-րդ րոպեին տուգանային հարվածը հրաշալի իրացրեց Սաուդյան Արաբիայի «Ալ Ֆատեհի» կիսապաշտպան Լուկաս Սելարայանը (տեսանյութ)։ 

85-րդ րոպեին կոպիտ սխալ թույլ տվեց «Կրասնոդարի» պաշտպան Գեորգի Հարությունյանը, կորցրեց գնդակը։ Նորվեգական «Ֆրեդրիկստադի» կիսապաշտպան Յոանես Բյարտալիդը գրավեց Օգնյեն Չանչարեւիչի պաշտպանած դարպասը (տեսանյութ)։

Ավելացված երրորդ րոպեին Հայաստանի թիմի երկրորդ գոլը խփեց «Նոայի» հարձակվող Գոռ Մանվելյանը (տեսանյութ)։

C լիգայի չորրորդ խմբի մյուս խաղում ավելի վաղ Հյուսիսային Մակեդոնիան հյուրընկալվել էր Լատվիայի թիմին եւ առավելության հասել 3:0 հաշվով։

C լիգայի չորրորդ խմբում Հյուսիսային Մակեդոնիան 3 խաղից հետո 7 միավորով առաջատարն է եւ 3 միավոր գերազանցում է երկրորդ տեղում գտնվող Հայաստանի թիմին։

Լատվիան 3 միավորով երրորդն է, Ֆարերյան կղզիների թիմը վերջինն է՝ 2 միավոր։

Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 13-ին Երեւանում կընդունի Հյուսիսային Մակեդոնիայի թիմին։

Standings provided by Sofascore

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News