Չինաստանի Նանչանգ քաղաքում ընթացող բադմինտոնի աշխարհի պատանեկան առաջնությունում Հայաստանի թիմը գրավեց 33-րդ տեղը 40 թիմերի պայքարում, հաղորդում է ՀԲՖ-ի ֆեյսբուքյան էջը։
Այս տարի Բադմինտոնի համաշխարհային ֆեդերացիան հատուկ մրցանակ ուներ լավագույն թիմային նախախաղային երգերի համար։ Հայաստանի թիմն այդ մրցույթում գրավեց 2-րդ տեղը։
Բադմինտոնի համաշխարհային ֆեդերացիայի աջակցությամբ հայ մարզիկները հնարավորություն ստացան ներկա լինելու միջազգային օլիմպիական կոմիտեի Athlete365 Career+ դասընթացներին` քննարկելով պրոֆեսիոնալ սպորտից հետո կարիերայի հնարավորությունները։
Հայ մարզիկները նաեւ հնարավորություն ստացան մասնակցելու չինացի մարզիչների մարզչական կլինիկայի մարզումներին մենախաղի եւ զուգախաղի համար։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

04:24 , 13 հոկտեմբերի
02:13 , 13 հոկտեմբերի
01:42 , 13 հոկտեմբերի
01:18 , 13 հոկտեմբերի 
23:21 , 12 հոկտեմբերի
22:03 , 12 հոկտեմբերի 
21:12 , 12 հոկտեմբերի
18:57 , 12 հոկտեմբերի 
18:09 , 12 հոկտեմբերի
17:17 , 12 հոկտեմբերի