«Միլանի» ֆրանսիացի պաշտպան Տեո Էրնանդեսը որակազրկվել է Իտալիայի առաջնության երկու մրցախաղով, հաղորդում է Ա Սերիայի կայքը։
Որակազրկման պատճառը «Ֆիորենտինայի» դեմ Իտալիայի առաջնության 7-րդ տուրի խաղում մրցավարի նկատմամբ «չափազանց ոչ հարգալից քննադատությունը»։ «Միլանը» «Ֆիորենտինային» պարտվել էր 1:2 հաշվով։ Տեո Էրնանդեսը փոխարինվել էր 60-րդ րոպեին, սակայն ավելացված 6-րդ րոպեին խաղադաշտից դուրս ստացել էր կարմիր քարտ։
Էրնանդեսը բաց կթողնի «Ուդինեզեի» եւ «Բոլոնիայի» դեմ հանդիպումները։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
13:51 , 15 նոյեմբերի
09:07 , 15 նոյեմբերի 
01:40 , 15 նոյեմբերի 
23:45 , 14 նոյեմբերի 
23:29 , 14 նոյեմբերի
23:07 , 14 նոյեմբերի
22:54 , 14 նոյեմբերի
21:02 , 14 նոյեմբերի 
20:48 , 14 նոյեմբերի 
20:19 , 14 նոյեմբերի