12:18  ,  7 հոկտեմբերի, 2024

«Մասթերս»․ Կարեն Խաչանովը պարտվեց մեկնարկում

Աշխարհի 25-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովը պարտություն կրեց Շանհայում (Չինաստան) անցկացվող «Մասթերս» մրցաշարի մեկնարկում։

Հայ թենիսիստը պայքարը սկսեց երկրորդ շրջանից եւ մրցեց աշխարհի 47-րդ ռակետ, ամերիկացի Մարկոս Գիրոնի հետ, որն առավելության հասավ 6:4, 6:3 հաշվով։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 21 րոպե։

Շանհայի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 8,9 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English

  • Related News