00:43  ,  7 հոկտեմբերի, 2024

«Ֆիորենտինան» հաղթեց «Միլանին», Դե Խեան հետ մղեց երկու 11-մետրանոց (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 7-րդ տուրում փոխչեմպիոն «Միլանը» հյուրընկալվեց «Ֆիորենտինային» եւ պարտություն կրեց 1:2 հաշվով։

Դաշտի տերերի կազմում աչքի ընկան ֆրանսիացի կիսապաշտպան Յասին Ադլին եւ իսլանդացի հարձակվող Ալբերտ Գուդմունդսոնը։

Երկու անգամ 11-մետրանոցները հետ մղեց «Ֆիորենտինայի» նորեկ, իսպանացի դարպասապահ Դավիդ Դե Խեան։

«Միլանի» միակ գոլը խփեց ամերիկացի հարձակվող Կրիստիան Պուլիշիչը։

«Միլանը» 11 միավորով 6-րդն է, «Ֆիորենտինան» 11-րդ տեղում է՝ 10 միավոր։

Իտալիայի առաջնություն, 7-րդ տուր

«Ֆիորենտինա» - «Միլան»՝ 2:1 

Յասին Ադլի, 35, Ալբերտ Գուդմունդսոն, 73 - Կրիստիան Պուլիշիչ, 60

Չիրացրած 11մ՝ Մոյզե Քին («Ֆիորենտինա»), 22, Տեո Էրնանդես («Միլան»), 45+1, Թեմի Աբրահամ («Միլան»), 56

Standings provided by Sofascore

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English