Իսպանիայի առաջնության 8-րդ տուրում չեմպիոն «Ռեալը» հյուրընկալվեց «Աթլետիկոյին»։ Մադրիդյան դերբիում գրանցվեց ոչ ոքի՝ 1:1:
64-րդ րոպեին Արքայական թիմի բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորի փոխանցումից հետո հանդիպման հաշիվը բացեց բրազիլացի պաշտպան Էդեր Միլիտաոն։
68-րդ րոպեին գլխավոր մրցավար Մատեո Բուսկետսը որոշեց ընդհատել հանդիպումը եւ թիմերին դուրս բերել խաղադաշտից։ Պատճառը «Աթլետիկոյի» ֆանատների վարքն էր։ Նրանք տրիբունաներից առարկաներ էին նետում «Ռեալի» բելգիացի դարպասապ Տիբու Կուրտուայի վրա։
«Աթլետիկոյի» արգենտինացի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն մոտեցավ երկրպագուներին եւ խնդրեց պատշաճ վարք դրսեւորել։
Մի քանի րոպե հետո հանդիպումը վերսկսվեց։ Ավելացված 6-րդ րոպեին պատասխան գոլը խփեց «Աթլետիկոյի» արգենտինացի կիսապաշտպան Անխել Կոռեան։
«Ռեալը» 18 միավորով երկրորդն է եւ 3 միավոր է հետ առաջատար «Բարսելոնայից»։ «Աթլետիկոն» երրորդն է՝ 16 միավոր։
Իսպանիայի առաջնություն, 8-րդ տուր
«Աթլետիկո Մադրիդ» - «Ռեալ Մադրիդ»՝ 1:1
Անխել Կոռեա, 90+6 - Էդեր Միլիտաո, 64
Հեռացում՝ Մարկոս Լիորենտե («Աթլետիկո»), 90+9
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

21:43 , 15 նոյեմբերի 
21:14 , 15 նոյեմբերի
19:51 , 15 նոյեմբերի
18:50 , 15 նոյեմբերի
16:45 , 15 նոյեմբերի
13:51 , 15 նոյեմբերի
09:07 , 15 նոյեմբերի 
01:40 , 15 նոյեմբերի 
23:45 , 14 նոյեմբերի 
23:29 , 14 նոյեմբերի