00:22  ,  28 սեպտեմբերի, 2024

Դորտմունդի «Բորուսիայի» կամային հաղթանակը՝ 4:2 (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 5-րդ տուրի մեկնարկային խաղում Դորտմունդի «Բորուսիան» ընդունեց «Բոխումին եւ հասավ կամային հաղթանակի 4:2 հաշվով։

Սկզբնամասում երկու գոլ բաց թողնելուց հետո «Բորուսիան» առավելության հասավ գվինեացի հարձակվող Սերու Գիրասիի դուբլի եւ գերմանացի կիսապաշտպաններ Էմրե Ջանի ու Ֆելիքս Նմեչայի գոլերի շնորհիվ։

«Բորուսիան» 10 միավորով երկրորդն է, «Բոխումը» նախավերջինն է՝ 1 միավոր։

Գերմանիայի առաջնություն, 5-րդ տուր

«Բորուսիա Դորտմունդ» - «Բոխում»՝ 4:2 (տեսանյութ)

Սերու Գիրասի, 44, 75, Էմրե Ջան, 62, 11մ, Ֆելիքս Նմեչա, 81 - Մատուշ Բերո, 16, Դանի դե Վիտ, 21

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում