00:54  ,  27 սեպտեմբերի, 2024

«Աթլետիկոյին» հաղթանակ բերեց Խուլիան Ալվարեսի գոլը (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 7-րդ տուրում Մադրիդի «Աթլետիկոն» հյուրընկալվեց Վիգոյի «Սելտային» եւ առավելության հասավ նվազագույն հաշվով։

Արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմի միակ գոլն 90-րդ րոպեին խփեց արգենտինացի հարձակվող Խուլիան Ալվարեսը, որին գոլային փոխանցում կատարեց ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը։

«Աթլետիկոն» 15 միավորով երրորդն է եւ 2 միավոր է հետ երկրորդ տեղում գտնվող «Ռեալից»։ Չորրորդ տեղում գտնվող «Վիլյառեալն» ունի 14 միավոր։ «Սելտան» 10-րդն է՝ 9 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 7-րդ տուր

«Սելտա» - «Աթլետիկո Մադրիդ»՝ 0:1 (տեսանյութ)

Խուլիան Ալվարես, 90

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English

  • Latest news