00:34  ,  9 սեպտեմբերի, 2024

Յանիկ Սիները՝ US Open-ի չեմպիոն (տեսանյութ)

Աշխարհի առաջին ռակետ Յանիկ Սիները նվաճեց թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնության չեմպիոնի տիտղոսը։

Եզրափակիչում նա 6:3, 6:4, 7:5 հաշվով պարտության մատնեց աշխարհի 12-րդ ռակետ, ամերիկացի Թեյլոր Ֆրիցին։ Պայքարը տեւեց 2 ժամ եւ 16 րոպե։

23-ամյա իտալացի թենիսիստն առաջին անգամ նվաճեց US Open-ի տիտղոսը։ Այս տարի նա հաղթել է նաեւ Ավստրալիայի բաց առաջնությունում՝ նվաճելով «Մեծ սաղավարտի» մրցաշարի առաջին տիտղոսը։

US Open-ի մրցանակային հիմնադրամը 75 միլիոն դոլար էր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News