00:47  ,  2 սեպտեմբերի, 2024

«Յուվենտուսն» ու «Ռոման» գոլ չխփեցին, «Ուդինեզեն» հաղթեց «Կոմոյին» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության երրորդ տուրում Թուրինի «Յուվենտուսն» ընդունեց «Ռոմային»։ Գրանցվեց ոչ ոքի՝ 0:0:

«Յուվենտուսը» 7 միավորով հավասարվեց առաջատարներ «Ինտերին» եւ «Տորինոյին»։ 7 միավոր ունի նաեւ «Ուդինեզեն», որը 1:0 հաշվով հաղթեց Ա Սերիայի նորեկ «Կոմոյին»։ Միակ գոլը 43-րդ րոպեին խփեց բրազիլացի հարձակվող Բրեները (տեսանյութ)։ 

Ավելացված չորրորդ րոպեին «Կոմոյի» իտալացի հարձակվող Պատրիկ Կուտրոն չկարողացավ արդյունավետ իրացնել 11-մետրանոցը։

«Ռոման» 2 միավորով 16-րդն է, «Կոմոն» 1 միավորով վերջինն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English