18:08  ,  30 օգոստոսի, 2024

Կոնֆերենցիաների լիգա․ Վիճակահանության արդյունքները

Տեղի ունեցավ ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի վիճակահանությունը։

36 թիմ կպայքարի փլեյ-օֆֆի ուղեգրերի համար։ 1-8-րդ տեղերը զբաղեցրած թիմերը կնվաճեն 1/8-րդ եզրափակիչի ուղեգրեր։ 9-24-րդ տեղերը թիմերը անցումային հանդիպումներում կվիճարկեն մնացած 8 ուղեգրերը։

Հայաստանի փոխչեմպիոն «Նոայի» մրցակիցներն են Լոնդոնի «Չելսին» (արտագնա խաղ), Կիպրոսի ԱՊՕԵԼ-ը (տնային խաղ), Ավստրիայի «Ռապիդը» (արտագնա խաղ), չեխական «Մլադա Բոլեսլավը» (տնային խաղ), սերբական «Բաչկա Տոպոլան» (արտագնա խաղ), իսլանդական «Վիկինգուր Ռեյկյավիկը» (տնային խաղ)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում