09:15  ,  30 օգոստոսի, 2024

US Open. Ալկարասի սենսացիոն պարտություն (տեսանյութ)

Աշխարհի երրորդ ռակետ Կառլոս Ալկարասը պարտություն կրեց Նյու Յորքում ընթացող ԱՄՆ-ի բաց առաջնության երկրորդ շրջանում։ Իսպանացի թենիսիստը մրցեց աշխարհի 74-րդ ռակետ, հոլանդացի Բոտին վան դե Զադսխուլպի հետ, որն առավելության հասավ 6:1, 7:5, 6:4 հաշվով։ Պայքարը տեւեց 2 ժամ եւ 21 րոպե։

Աշխարհի 5-րդ ռակետ, ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդեւը երկրորդ շրջանում հանդիպեց աշխարհի 51-րդ ռակետ, հունգարացի Ֆաբիան Մարոժանի հետ եւ առավելության հասավ 6:3, 6:2, 7:6 (7:5) հաշվով։ Մրցախաղը տեւեց 2 ժամ եւ 7 րոպե։

US Open-ի մրցանակային հիմնադրամը 75 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English

  • Related News