10:32  ,  29 օգոստոսի, 2024

ԵԱ․ Հայաստանի եռյակը՝ արծաթե մեդալակիր

Չեխիայի Պլզեն քաղաքում անցկացվող հրաձգության վազող թիրախ մրցաձևի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը նվաճել է երկրորդ մեդալը։

Գոհար Հարությունյան - Լիլիթ Մկրտչյան - Արուսյակ Գրիգորյան թիմային եռյակը 1649 միավոր արդյունքով դարձել է Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր։

10մ վազող թիրախ մրցաձևի կանանց պայքարում ոսկե մեդալակիր էր դարձել Գոհար Հարությունյանը։

Ֆոտո՝ ՀՀՖ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում