01:44  ,  28 օգոստոսի, 2024

Պեդրիի եւ Օլմոյի գոլերը հաղթանակ բերեցին «Բարսելոնային» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության երրորդ տւրում փոխչեմպիոն «Բարսելոնան» հյուրընկալվեց «Ռայո Վալիեկանոյին»»։ Գերմանացի Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմը հասավ կամային հաղթանակի 2:1 հաշվով (տեսանյութ)։

«Բարսելոնայից» աչքի ընկան 21-ամյա իսպանացի կիսապաշտպան Պեդրին եւ նոր թիմում առաջին հանդիպումն անցկացրած 26-ամյա իսպանացի կիսապաշտպան Դանի Օլմոն։

«Բարսելոնան» 9 միավորով առաջատարն է, «Ռայո Վալիեկանոն» 8-րդն է՝ 4 միավոր։

Իսպանիայի առաջնություն, երրորդ տուր

«Ռայո Վալիեկանո» - «Բարսելոնա»` 1։2

Ունայ Լոպես, 9 - Պեդրի, 60, Դանի Օլմո, 82

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում