09:14  ,  27 օգոստոսի, 2024

US Open. Նովակ Ջոկովիչն ու Արինա Սաբալենկան մեկնարկում խնդիրներ չունեցան

Աշխարհի երկրորդ ռակետ Նովակ Ջոկովիչը հաղթանակով մեկնարկեց Նյու Յորքում անցկացվող ԱՄՆ-ի բաց առաջնությունում։ Անցած տարի նվաճած տիտղոսը պաշտպանող 37-ամյա սերբ թենիսիստն առաջին շրջանում  6:2, 6:2, 6:4 հաշվով հաղթեց աշխարհի 138-րդ ռակետ, մոլդովացի Ռադու Ալբոտին։ Մրցախաղը տեւեց 2 ժամ եւ 7 րոպե։ Երկրորդ շրջանում Նովակ Ջոկովիչի մրցակիցը կլինի սերբ Լասլո Ջերեն։

Կանանց մրցաշարում աշխարհի երկրորդ ռակետ Արինա Սաբալենկան առաջին շրջանում 6:3, 6:3 հաշվով պարտության մատնեց աշխարհի 203-րդ ռակետ, ավստրալացի Պրիսցիլա Հոնին։ Պայքարը տեւեց 1 ժամ եւ 19 րոպե։

Արինա Սաբալենկայի հաջորդ մրցակիցը կլինի իտալացի Լյուչիա Բրոնցետին։

US Open-ի մրցանակային հիմնադրամը 75 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English

  • Related News


  • Latest news