00:23  ,  27 օգոստոսի, 2024

US Open. Զվերեւի եւ Ռուբլյովի հաղթական մեկնարկը

Աշխարհի չորրորդ ռակետ, Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվերեւը հաղթանակով մեկնարկեց Նյու Յորքում անցկացվող թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնությունում։ Նա 6:2, 6:7 (5:7), 6:3, 6:2 հաշվով առավելության հասավ աշխարհի 100-րդ ռակետ, գերմանացի Մաքսիմիլիան Մարտերերի նկատմամբ։ Պայքարը տեւեց 2 ժամ եւ 57 րոպե։

Երկրորդ շրջան դուրս եկավ նաեւ աշխարհի 6-րդ ռակետ, ռուսաստանցի Անդրեյ Ռուբլյովը։ Մեկնարկում նա 6:3, 7:6 (7:3), 7:5 հաշվով հաղթեց աշխարհի 86-րդ ռակետ, բրազիլացի Տիագո Ուայլդին։ Մրցախաղը տեւեց 2 ժամ եւ 19 րոպե։

US Open-ի մրցանակային հիմնադրամը 75 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English

  • Related News