00:44  ,  26 օգոստոսի, 2024

«Նապոլին» խնդիրներ չունեցավ, «Ռոման» պարտվեց (տեսանյութ)

Իտալիայի առաջնության երկրորդ տուրում «Նապոլին» տանը 3:0 հաշվով պարտության մատնեց «Բոլոնիային»։

Իտալացի Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմից աչքի ընկան իտալացի պաշտպան Ջովանի Դի Լորենցոն, վրացի հարձակվող Խվիչա Կվարացխելիան եւ արգենտինացի հարձակվող Ջովանին Սիմեոնեն։

«Նապոլին» 3 միավորով 11-րդն է, «Բոլոնիան» 1 միավորով 17-րդ տեղում է։

«Ռոման» տանը 1:2 հաշվով պարտվեց «Էմպոլիին», որի կազմում գոլի հեղինակ դարձան գանացի հարձակվող Էմանուել Գյասին եւ իտալացի հարձակվող Լորենցո Կոլոմբոն։

Իտալացի Դանիելե Դե Ռոսիի գլխավորած թիմի միակ գոլը խփեց ուզբեկ հարձակվող Էլդոր Շոմուրոդովը։

«Էմպոլին» 4 միավորով 6-րդն է, «Ռոման» ունի 1 միավոր եւ 15-րդն է։

Իտալիայի առաջնություն, երկրորդ տուր

«Նապոլի» - «Բոլոնիա»՝ 3:0 (տեսանյութ)

Ջովանի Դի Լորենցո, 45+2, Խվիչա Կվարացխելիա, 75, Ջովանի Սիմեոնե, 90+4

«Ռոմա» - «Էմպոլի»՝ 1:2 (տեսանյութ)

Էլդոր Շոմուրոդով, 80 - Էմանուել Գյասի, 45, Լորենցո Կոլոմբո, 61, 11մ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English