08:25  ,  20 օգոստոսի, 2024

«Մասթերս»․ Յանիկ Սիները եզրափակիչում հաղթեց Ֆրենսիս Տիաֆոյին (տեսանյութ)

Աշխարհի առաջին ռակետ Յանիկ Սիները նվաճեց ԱՄՆ-ի Ցինցինատի քաղաքում անցկացված «Մասթերս» մրցաշարի տիտղոսը։ Եզրափակիչում իտալացի թենիսիստը 7:6 (7:4), 6:2 հաշվով հաղթեց աշխարհի 20-րդ ռակետ, ամերիկացի Ֆրենսիս Տիաֆոյին։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 37 րոպե։

Նա ստացավ 1 միլիոն դոլար եւ 1000 վարկանիշային միավոր։

Յանիկ Սիները 15-րդ տիտղոսը նվաճեց Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) մրցաշարերում։

Այս տարի նա հաղթել է Ավստրալիայի բաց առաջնությունում, Ռոտերդամի, Մայամիի եւ Հալեի մրցաշարերում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English

  • Related News

  • Latest news