09:02  ,  15 օգոստոսի, 2024

«Մասթերս»․ Աշխարհի առաջին ռակետի հաղթական մեկնարկը

Աշխարհի առաջին ռակետ Յանիկ Սիները հաղթանակով մեկնարկեց ԱՄՆ-ի Ցինցինատի քաղաքում անցկացվող «Մասթերս» մրցաշարում։

Իտալացի թենիսիստը պայքարը սկսեց երկրորդ շրջանից եւ 6:4, 7:5 հաշվով պարտության մատնեց աշխարհի 57-րդ ռակետ, ամերիկացի Ալեքս Միխելսոնին։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 50 րոպե։

Ցինցինատիի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 6,7 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English

  • Related News