09:46  ,  12 օգոստոսի, 2024

«Մասթերս»․ Անդրեյ Ռուբլյովը եզրափակիչում է

Աշխարհի 8-րդ ռակետ Անդրեյ Ռուբլյովը դուրս եկավ Կանադայի Մոնրեալ քաղաքում անցկացվող «Մասթերս» մրցաշարի եզրափակիչ։ Ռուսաստանցի թենիսիստը 6:4, 6:2 հաշվով պարտության մատնեց աշխարհի 46-րդ ռակետ, իտալացի Մատեո Առնալդիին։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 18 րոպե։

Եզրափակիչում Անդրեյ Ռուբլյովի մրցակիցը կլինի աշխարհի 62-րդ ռակետ, ավստրալացի Ալեքսեյ Պոպիրինը, որը 7:6 (7:0), 6:3 հաշվով հաղթեց աշխարհի 18-րդ ռակետ, ամերիկացի Սեբաստիան Կորդային։ Պայքարը տեւեց 1 ժամ եւ 31 րոպե։

Մոնրեալի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 6,8 միլիոն դոլար է։

Անցած տարի տիտղոսը նվաճել է իտալացի Յանիկ Սիները։ Աշխարհի առաջին ռակետն այս տարի քառորդ եզրափակիչում պարտվեց Անդրեյ Ռուբլյովին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English

  • Related News